Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Պուտինը կարող է մեկ զանգով վերջ դնել Սիրիայի պատերազմին

Պուտինը կարող է մեկ զանգով վերջ դնել Սիրիայի պատերազմին
15.02.2016 | 16:40

Սիրիայի հակամարտության լուծման համար «բավական է ընդամենը մեկ հեռախոսազանգը»՝ BBC News-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը. «Աշխարհում մի մարդ կա, որը կարող է Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնել՝ մեկ հեռախոսազանգով: Դա Պուտինն է»: Նա «Ռուսաստանի ազդեցության» հետ է կապել Ասադի հեռացումը: Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Մոսկվային կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում:

Դիտվել է՝ 1358

Մեկնաբանություններ